Գլխավոր

«Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» գլոբալ առաքելությունն է վերափոխել հետճգնաժամային իրավիճակներում հոգեկան առողջության վերականգնման վերաբերյալ արդի մոտեցումները եւ առաջարկել ավելի լավ լուծումներ։ Մենք մշակում եւ իրականացնում ենք նորարարական ծրագրեր՝ հետճգնաժամային հոգեկան ամոքման, անձնային աճի եւ համայնքային դիմակայունության բարձրացման նպատակով։

Մեր մոտեցումը

Մենք խորապես հավատացած ենք, որ դարերի ընթացքում տարբեր արհավիրքների դիմագրավելու ու նորից ոտքի կանգնելու հայ ժողովրդի ոգին ու պատմությունը՝ հոգեբանության ու հումանիտար այլ գիտությունների հետ միախառնելով, կարող ենք ստեղծել նորարարական ծրագրեր՝ աջակցելով համավարակի, պատերազմի ու այլ աղետների հոգեբանական հետեւանքներից վերականգնմանը:

Ի՞նչ ենք առաջարկում

Վերապատրաստման ծրագրեր փորձառու հոգեբանների, սոցիալական աշխատողների եւ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու քահանայից դասի համար

Համայնքային կրթական ու դիմակայունության բարձրացման միջոցառումներ

Խմբային հոգեբանական աջակցություն՝ վերապատրաստված լավագույն մասնագետների կողմից

Ակտիվ պատմական մտածողության խթանում՝ հանրային ու համայնքային կյանքի զարգացման նպատակով

Հոգեւոր արժեքների տարածման ու հոգեբանա­կան ամոքմանը միտված ծրագրեր իրականաց­նելու համար մենք ընտրել ենք «Նարատիվային թերապիայի» մեթոդը: Հենց այս մեթոդով էլ մենք իրականացնում ենք մեր խմբային աջակցման հանդիպումները:

Մենք առաջարկում ենք ավելին, քան պարզապես
հոգեկան առողջության մասնագետի հետ աշխատանքը։

Անցիր թեստը

Նարատիվային խմբերի
առանձնահատկությունները

Խորը հարգանք ու աջակցող վերաբերմունք մասնակցի նկատմամբ

Ապահով միջավայր ու գաղտնիություն

Ոչ մի քննադատություն

Այցելուն է մասնագետը

Մասնակիցները կարող են իրենց համար օգտակար լուծումներ գտնել՝ լսելով այլոց

Խմբային աջակցման հանդիպումներ

Հետտրավմատիկ հոգեկան վերականգնումը, ինչպես նաեւ դիմակայունության բարձրացումը դժվար է առանց մասնագետի խորհրդատվության։ Իսկ մասնագետի ուղղորդմամբ հոգեկան ամրության վերականգնումը կամ ներքին ռեսուրսների բացահայտումն ունի ապացուցված դրական արդյունքներ՝ հատկապես խմբային ձեւաչափերում։

Հիմնադրամը կազմակերպում է խմբային աջակցման հանդիպումներ (առավելագույնը 15 մասնակից), որոնք անցկացնում են համաշխարհային առաջատար մասնագետների կողմից վերապատրաստված ու փորձառու հոգեբաններն ու սոցիալական աշխատողները։ Խմբերի մասնակիցները նախապես ընտրվում են մասնագետների կողմից՝ ըստ կարիքի գնահատման եւ այլ չափանիշերի, խմբի համար օգտակար ընթացք ու լավագույն արդյունք ունենալու համար։ 

«Նարատիվային» կամ պատմողական թերապիայի խմբային մեթոդը ունի մի շարք առավելություններ եւ, ի տարբերություն հոգեբական աշխատանքի այլ ուղղությունների, կառուցվում է հայկական մշակույթի, ազգային պատմության եւ հոգեւոր արժեքների հիման վրա։

Այն օգնում է հաղթահարել խնդրահարույց այն «նարատիվները» կամ պատումները, որոնք թույլ չեն տալիս այցելուին լիարժեքորեն ապրել իր կյանքը։ Այս մեթոդի օգնությամբ այցելուները կարողանում են ընդլայնել սեփական անձի, կարծրատիպերի, նախապաշարմունքների ու առհասարակ շրջապատող համայնքի վերաբերյալ պատկերացումները։

Մենք մշակել ենք հոգեւոր-հոգե­բա­նա­կան աջակ­ցու­թյան յու­րա­հատ­ուկ ձեւա­չափ, որը խարսխված է մեր ազգային ինքնության, պատմության, մշակույթի ու հոգեւոր արժեքների վրա։ Բոլորիս վերաբերող ու բոլորիս կյանքի վրա ազդեցություն ունեցող հարցեր քննարկելու ու դրանց շուրջ համաձայնության գալու համար մենք տարբեր մարզերում կազմակերպում ենք ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԺՈՂՈՎՆԵՐ:

ՄԵՆՔ  ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ հոգեբանական աջակցություն տրամադրել բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը:

Հոգեկան առողջությանը հետեւելը չափազանց կարեւոր է բոլորի համար՝ թե՛ հուզական ապրումներից վերականգնվելու, թե՛ դժվարին իրավիճակներին ապագայում առավել գիտակից դիմակայելու տեսանկյունից։

ԱՆՑԵ՛Ք ԹԵՍՏԸ

Թողեք Ձեր կոնտակտները եւ հնարավորություն ստացեք մասնակցել Հիմնադրամի կազմակերպած Խմբային աջակցման հանդիպումներին եւ Համայնքային ժողովներին:

Հաճախ տրվող հարցեր

«Նարատիվային (պատմողական) թերապիան» մարդու եւ իր կյանքի արժեքավոր պատմության մասին է։ Այս մեթոդը օգնում է մարդուն դառնալ իր կյանքի լիարժեք հեղինակը:

Անգլերեն «narrative» բառի հայերեն թարգմանության մի քանի տարբերակներ կան. պատում, պատմվածք, պատմություն։ Ավելի հեշտ է այն սահմանել, իբրեւ «իրադարձությունների շղթայի սեփական շարադրանք կամ նկարագրություն», ինչպես նաեւ «իրադարձությունների ընկալման կամ բացատրության տարբերակ»։

«Նարատիվային» կամ պատմողական թերապիան հոգեբանության համեմատաբար նոր ուղղություն է, որը հեղինակել են Մայքլ Ուայթը եւ Դեյվիդ Էփսթոնը 1980-ականներին։ Վերջին երկու տասնամյակներում այն լայնորեն կիրառվում է տարբեր երկրերում ու մշակույթներում եւ ունի ապացուցված դրական ազդեցություն։ Օրինակ, այս մեթոդով աշխատանքի արդյունքում դեպրեսիվ վիճակում գտնվող 50 չափահաս անձանց 74%-ն իրենց մոտ արձանանգրել են էական փոփոխություններ, իսկ 53%-ի մոտ նկատվել է վիճակի էական բարելավում՝ համաձայն կլինիկական արդյունքների վերլուծության։

Մեր ինքնությունը, մեր «ես»-ը կառուցված է այն պատմությունների վրա, որոնք մե՛նք ենք պատմում մեր մասին: Մեր կենսափորձը, առանձին դեպքերը, իրադարձությունները, հաջողություններն ու դժբախտությունները մենք ներկայացնում ենք պատմությունների տեսքով։ Մեր նպատակները, արժեքները, իմաստները ամփոփվում են մեր պատմություններում։ Կախված արտաքին միջավայրից ու մեր ներքին հուզական ապրումներից երբեմն մեր պատմությունները կենտրոնանում են բացասականի վրա՝ աղճատելով մեր ինքնությունը, «ես»-ը ու նաեւ բացասական ազդելով մեր հարազատների ու շրջապատի վրա։

անձնային որակներ, որոնք կանխորոշում են նրա կյանքը։ Օրինակ՝ այս մարդը ծույլ է, իսկ այդ մարդը՝ կազմակերպված։ Եվ շատ մարդիկ կարծում են, որ իրենց խնդիրները իրենց ճակատագրի, ինքնության կամ «ես»-ի մի մասն են կազմում։ Նարատիվային թերապիայի հիմնական գաղափարն այն է, որ մարդու խնդիրները միայն խնդիրներ են, եւ ոչ նրան բնորոշ բնածին հատկություններ:

«Մարդը չէ խնդիրը։ Նրա խնդիրն է խնդիրը», - ասում էր նարատիվային մեթոդի համահեղինակ Մայքլ Ուայթը։

Իսկ խնդիրներն առաջանում են, երբ մարդը տրվում է իր, շրջապատի ու ողջ հասարակության վերաբերյալ բացասական ու ինքնախարազանող տեսակետների, որոնք սնուցվում են իր անցյալում ու ներկայում տեղի ունեցող փոխազդեցություններից։
Նարատիվային հոգեբանի հետ զրույցն այս ուղղության հիմնադիրներից Մայքլ Ուայթը համեմատում էր ճամփորդության հետ, որի նպատակն է բացահայտել այցելուի համար դեռեւս անհայտ հորիզոնները։

«Նարատիվային» կամ պատմողական թերապիայի խմբային մեթոդը ունի մի շարք առավելություններ եւ, ի տարբերություն հոգեբական աշխատանքի այլ ուղղությունների, կառուցվում է հայկական մշակույթի, ազգային պատմության եւ հոգեւոր արժեքների հիման վրա։

Նարատիվային խմբային մեթոդի մյուս առանձնահատկություններն են.

  • Նարատիվային խմբերում մասնակիցների նկատմամբ ցուցաբերվում է խորը հարգանք ու աջակցող վերաբերմունք։
  • Ոչ մի մեղադրանք. քննարկման կենտրոնում խնդիրներն են, ոչ թե դրանք ներկայացնող մարդը։
  • Այցելուն է մասնագետը. նարատիվային մասնագետը հանդես է գալիս ոչ թե խորհրդատուի բարձր դիրքերից, այլ օգնում է մասնակիցներին հասնել անձնային աճի ու ամոքման։
  • Խմբային աշխատանքի բոլոր մասնակիցները հնարավորություն ունեն իրենց համար առավել օգտակար լուծումներ գտնել, նույնիսկ առանց ակտիվ մասնակցության, լսելով այլոց։

Նարատիվային հոգեթերապիան օգնում է հաղթահարել խնդրահարույց այն «նարատիվները» կամ պատումները, որոնք թույլ չեն տալիս այցելուին լիարժեքորեն ապրել իր կյանքը։ Այս մեթոդի օգնությամբ այցելուները կարողանում են ընդլայնել սեփական անձի, կարծրատիպերի, նախապաշարմունքների ու առհասարակ շրջապատող համայնքի վերաբերյալ պատկերացումները։

Ընդհանուր առմամբ հոգնած եք ամեն ինչից։ Չափազանց շատ ու հաճախ եք տարվում տարբեր մտքերով ու չեք կարողանում «անջատվել»։ Եթե սկսել եք ինքներդ Ձեր կամ որեւէ հարազատի մոտ ավելի հաճախ նկատել տրամադրության կտրուկ տատանումներ, անքնություն, մղձավանջային երազներ, դեպրեսիվ տրամադրություն, տագնապայնություն կամ խուճապային գրոհներ, անհրաժեշտ է առանց հապաղելու դիմել հոգեկան առողջության մասնագետի օգնության։
Ի տարբերություն հարազատների եւ ընկերների՝ հոգեբանը միշտ օբյեկտիվ է եւ անձի խնդիրը դիտարկում է իբրեւ «առանձին խնդիր», այլ ոչ թե անձնական հատկություն։ Հոգեբանի հետ աշխատանքը օգնում է վերականգնել անձի հոգեկան առողջությունը, ինչը բերում է կյանքի ընդհանուր որակի բարձրացման։ Հոգեբանին դիմելու առավելությունները շատ են, բայց առանձնացնենք մի քանիսը․

  • Ի տարբերություն այլոց, հոգեբանն օբյեկտիվ է։ Նա հայելու պես արտացոլում է այն ամենը, ինչ կատարվում է Ձեր ներսում։
  • Հոգեբանը Ձեզ տրամադրում է այն տարածքն ու պայմանները, որտեղ Դուք կարող եք ազատ խոսել, կիսվել առանց քննադատությունների եւ սեփական ուժերի վրա վստահությամբ։
  • Հոգեբանը օգնում է հարաբերություններ կառուցել առաջին հերթին ինքներդ Ձեզ հետ, ճանաչել Ձեր թույլ ու ուժեղ կողմերը եւ ընդունել դրանք։
  • Հոգեբանը օգնում է հասկանալ արթնացնել Ձեր ներքին ռեսուրսները եւ ունենալ անձնային աճ։

Նարատիվային թերապիայի մեր վերապատրաստված մասնագետները անցկացնում են խմբային փոքր հանդիպումներ, որոնք օգնում են մասնակիցներին ավելի լավ հասկանալ ոչ միայն դիմացինի, այլեւ սեփական հույզերն ու ապրումները։ Բացի հոգեբանական բաղադրիչից մեր խմբային ծրագիրը ներառում է նաեւ աշխատանք հոգեւոր ամրության վերականգնման, պատմական միջավայրի ու կոնտեքստի վերաբերյալ։ Այս ընդգրկուն մոտեցումը մասնակիցներին օգնում է ավելի լավ հասկանալ սեփական հույզերն ու վերագտնել երջանիկ լինելու էներգիա։

Բոլորը, ովքեր կարծում են, որ կամ հոգեբանական աջակցության կարիք ունեն, կամ կարող են այլոց տրամադրել այդպիսի աջակցություն՝ մասնագետի ուղղորդմամբ։

Հոգեկան առողջությանը հետեւելը չափազանց կարեւոր է բոլորի համար՝ թե՛ հուզական ապրումներից վերականգնվելու, թե՛ դժվարին իրավիճակներին ապագայում առավել գիտակից դիմակայելու տեսանկյունից։