Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ / Գլխավոր

«Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի» առա­քելու­թյունն է զարկ տալ հոգեւոր-հոգեբանական վերա­կանգնմանը՝ համադրելով հոգեբանության ժամանա­կակից մեթոդները հայ ժողովրդի գոյաբանական պատմության եւ Հայ Եկեղեցու ավանդույթների հետ։ Հիմնադրամի գլոբալ առաքելությունն է վերափոխել հետճգնաժամային իրա­վիճակ­նե­րում հոգեկան առողջության վերականգնման մա­սին արդի մոտեցումները՝ ստեղծելով «հոգեւոր-հոգեբա­նա­կան» լուծումներ։ Հիմնադրամը ստեղծվել է ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանի տեսլականով եւ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ:

Հիմնադրամը օգնում է մարդկանց քայլել անձնային ու հոգևոր աճի ճանապարհով, վերապրել դժվարությունները, քայլ անել դեպի հոգևոր և հոգեբանական ամոքում, զորանալ՝ հենվելով արմատների վրա, օգնել հաջողել ուրիշներին հոգատարության ու եղբայրասիրության ոգով։

Հոգեւոր-հոգեբանական առաջին ծրագրերի ստեղծման հակիրճ պատմությունը

Մեր ծրագրերը ճանապարհ են հարթում դեպի հետտրավմատիկ վերականգնում՝ օգնելով հաղթահարել հետպատերազմական ու այլ աղետների հետեւանքով առաջացած հոգեբանական դժվարությունները։ Մենք Ձեզ առաջարկում ենք մոտ երեք ամիս ընդհանուր տեւողությամբ վերականգնման «հայկական ճանապարհ», որի ընթացքում, կախված հոգեկան առողջության կարիքներից, կիրառվում է հոգեւոր-հոգեբանական աջակցության երեք ձեւաչափ։
Այս երեք ձեւաչափերից որեւէ մեկի մասնակիցը դառնալու համար պետք է միանալ մեր մեծ համայնքին։ Դրա համար պետք է անցնել հոգեբանական թեստը, պատասխանել մի քանի հարցի ու թողնել Ձեր կոնտակտները:

Սեպտեմբերից մինչեւ օրս Հիմնադրամի կայքէջում իր հոգեվիճակի նախնական ինքնագնահատում է արել մոտ 1500 մարդ։ Նրանց մեծ մասը ցանկություն է հայտնել անցնել «Վերականգնման հայկական ճանապարհով»: Այն ընդհանուր երեք ամիս տեւողությամբ ծրագիր է, որը բաղկացած է 3 փուլերից՝ «Ամոքվե», «Զորանալ», «Հաջողել»: Ծրագրի նպատակն է ստեղծել տոկուն համայնք, որը ունի ապագայակենտրոն մտածողություն, ուժեղացված պատկանելիության զգացում եւ ամուր սոցիալական կապեր։

«Վերականգնման հայկական ճանապարհ» ծրագրի առաջին՝ «Ամոքվել» փուլում Հիմնադրամի մասնագետները 8 խմբերում հոգեբանական աջակցություն են տրամադրել 90 մարդու:

Հետազոտությունները ցույց են տվել, որ մասնակցիների 91,7% մոտ այս փուլից հետո գրանցվել է միջին մակարդակի դրական փոփոխություն: Մարդիկ ձեռք են բերել ինքնավստահություն եւ «ես կարող եմ» համոզմունք, ինչը ամրապնդել է նրանց անկախությունը եւ անձնական պատասխանատվությունը՝ որպես կյանքի վերափոխման հիմք։

«Զորանալ» փուլում Հիմնադրամը կազմակերպել է երկօրյա հոգեկրթական 7 միջոցառում, որոնց մասնակցել է 200 -ից ավելի մարդ:

Արդեն «Հաջողել» փուլում անցկացվել է Համայնքային 5 մեծ ժողով, որոնց մասնակիցների թիվը անցնում է 270-ը: Նրանց 97%-ը նշել է, որ միջոցառումը հետաքրքիր և ներգրավող էր, իսկ 74%-ը ցանկություն է հայտնել միանալ մեր համայնքին։

Հետազոտությունները ցուց են տալիս, որ ծրագիրը հաջողություն է գրանցել իր բոլոր փուլերում՝ մարդկանց շրջանում բերելով դրական փոփոխություն, ձեւավորելով ապագայամետ մտածողություն եւ պատկանելիության զգացում:

«Ամոքվել» փուլում փոփոխություն է գրանցել մասնակիցների 91.7%-ը, «Զորանալ» փուլում՝ 80.2%-ը, իսկ «Հաջողել» փուլում՝ 68.5%-ը։

Ծրագրի մասնակիցների խոսքով՝ անցնելով «Վերականգնման հայկական ճանապարհով», իրենք կարողացել են բացահայտել իրենց ուժեղ կողմերը, լսելով այլոց ընտանեկան պատմությունները եւ ներկայացնելով իրենցը՝ կարողացել են գտնել դժվարությունները հաղթահարելու բանաձեւեր, ոտքի կանգնել ու օգնել, որ մյուսներն էլ ոտքի կանգնեն:

Հոգեւոր արժեքների տարածման ու հոգեբանական ամոքմանը միտված ծրագրեր իրականացնելու համար մենք ընտրել ենք «Նարատիվային թերապիայի» մեթոդը՝ սերտորեն աշխատելով աշխարհում այս մեթոդի առաջատար Ավստրալիայի Դալվիչ կենտրոնի հետ:

Խորը հարգանք ու աջակցող վերաբերմունք մասնակցի նկատմամբ

Ապահով միջավայր ու գաղտնիություն

Ոչ մի քննադատություն

Այցելուն է մասնագետը

Մասնակիցները կարող են իրենց համար օգտակար լուծումներ գտնել՝ լսելով այլոց

ՄԵՆՔ  ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ հոգեբանական աջակցություն տրամադրել բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը:

Հոգեկան առողջությանը հետեւելը չափազանց կարեւոր է բոլորի համար՝ թե՛ հուզական ապրումներից վերականգնվելու, թե՛ դժվարին իրավիճակներին ապագայում առավել գիտակից դիմակայելու տեսանկյունից։

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին եւ եղեք տեղեկացված մեր յուրահատուկ ծրագրերի մասին։