Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ / Վերապատրաստման եւս մեկ դասընթաց՝ հոգեբանների ու սոցիալական աշխատողների համար

Նորություններ

Վերապատրաստման եւս մեկ դասընթաց՝ հոգեբանների ու սոցիալական աշխատողների համար

Վերջին երկու տասնամյակներում «նարատիվային թերապիան» լայնորեն կիրառվում է տարբեր երկրներում ու մշակույթներում եւ ունի ապացուցված դրական ազդեցություն։
Օրինակ՝ այս մեթոդով աշխատանքի արդյունքում դեպրեսիվ վիճակում գտնվող 50 չափահաս անձանց 74%-ն իրենց մոտ արձանագրել են էական փոփոխություններ, իսկ 53%-ի մոտ նկատվել է վիճակի էական բարելավում՝ համաձայն կլինիկական արդյունքների վերլուծության։
Հայաստանյան հոգեբանների ու սոցիալական աշխատողների համար մենք պարբերաբար կազմակերպում ենք այս մեթոդի վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ: Մայիսին Երեւանում կայացած մեր վերապատրաստման դասընթացը վարել են արտասահմանից հրավիրված փորձառու մասնագետներ՝ Նատալյա Սավելևան (Չեխիա) և Սառա Փորթնոյը (Մեծ Բրիտանիա)