Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ / Մեր մասին

Հոգաբարձուների խորհուրդ

Նուբար Աֆեյան

Խորհրդի անդամ

Նուբար Աֆեյանը Flagship Pioneering ընկերության հիմնադիրն է եւ գործադիր տնօրենը։ Իր աշխատանքային 33-ամյա գործունեության ընթացքում դոկտոր Աֆեյանը հիմնել ու համահիմնել է կենսագիտական ու տեխնոլոգիական ավելի քան 60 ընկերություն։ Դասախոսել է Հարվարդի բիզնես դպրոցում եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում (MIT):
Դոկտոր Աֆեյանը MIT կորպորացիայի եւ Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Նա Հայաստանում նախաձեռնել եւ աջակցել է բարեգործական բազմաթիվ ծրագրերի՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամ, UWC Դիլիջան դպրոց, Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST) եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն: