Նորություններ

Փոխելով մարդկանց կյանքի որակը2024թ. սեպտեմբերին մենք ազդարարեցինք «Վերականգնման հայկական ճանապարհ» մասշտաբային ծրագրի մեկնարկը։ Այսօր արդեն պատրաստ ենք ձեզ հետ կիսել այն ոգեւորիչ արդյունքները, որոնց հասել ենք վերջին ամիսների ընթացքում:
Սեպտեմբերից մինչեւ օրս Հիմնադրամի կայքէջում իր հոգեվիճակի նախնական ինքնագնահատում է արել մոտ 1500 մարդ։ Նրանց մեծ մասը, ստանալով իր հոգեվիճակի նախնական գնահատում, ցանկություն է հայտնել անցնել Վերականգնման հայկական ճանապարհով։ Ի դեպ, վերջիններիս 20.8 տոկոսը տղամարդիկ են։
Ծրագրի առաջին՝ «Ամոքվել» փուլում 8 խմբերում վեցշաբաթյա հոգեւոր-հոգեբանական աջակցություն է ստացել 90 մարդ։
Մասնակիցների 91,7%-ը, ունեցել է վարքային դրական փոփոխություն եւ նրանց մոտ նկատվել է ապագայամետ պատումներ ձեւավորելու կարողության աճ:
Երկրորդ՝ «Զորանալ» փուլում մենք անցկացրել ենք 7 հոգեկրթական միջոցառում՝ Վանաձոր, Գյումրի, Երեւան համայնքներում՝ նոյեմբեր-հունվար ամիսների ընթացքում: Շաբաթ եւ կիրակի օրերին անցկացվող երկօրյա միջոցառումները մեկտեղել էին շուրջ 200 մասնակցի, ովքեր պատերազմի կամ դրա անուղղակի հետեւանքների բերումով բախվել են իրենց կյանքը վերաարժեւորելու խնդրին:
Հունվարի 25-ին Վանաձորում էլ ազդարարվեց «Վերականգնման հայկական ճանապարհի» ամփոփիչ՝ «Հաջողել» փուլի մեկնարկը:
«Հաջողել» փուլում անցկացվել է Համայնքային 5 մեծ ժողով, որոնց մասնակիցների թիվը անցնում է 270-ը:
2024թ. սեպտեմբերին մենք ազդարարեցինք «Վերականգնման հայկական ճանապարհ» մասշտաբային ծրագրի մեկնարկը։ Այսօր արդեն պատրաստ ենք ձեզ հետ կիսել այն ոգեւորիչ արդյունքները, որոնց հասել ենք վերջին ամիսների ընթացքում: