Ստեղծի՛ր վերականգնման
քո ճանապարհը

Սիրելի’ բարեկամ,
- անցե՞լ ես գոյատեւման մարտահրավերների միջով (օրինակ՝ պատերազմ, դրա ուղղակի եւ անուղղակի հետեւանքներ),
- կրե՞լ ես դրանց անուղղակի սուր ազդեցությունը,
- կյանքդ բաժանվե՞լ է այդ իրադարձությունից «առաջ եւ հետո» փուլերի,
- ունե՞ս վարքային, հուզական կամ կյանքի որակի կտրուկ փոփոխություն,
ուրեմն, անկասկած, կարիք ունես անցնել «Վերականգնման հայկական ճանապարհով» եւ վերագտնել հավատդ սեփական ուժերի ու այլոց նկատմամբ:
Մենք առաջարկում ենք քեզ վերակերտել կյանքդ նորովի՝ հենվելով մեր պատմության կենսունակ օրինակների, հոգեւոր արժեքների վրա եւ առերեսվելով այլոց կյանքի պատմությունների հետ։
Մենք կօգնենք քեզ գտնել հոգեւոր-հոգեբանական վերականգնման քո ճանապարհը։ Առաջին քայլով պետք է անցնել մեր հոգեբանական թեստը, որը կօգնի հասկանալ, թե ինչպես կարող ենք լավագույնս աջակցել քեզ։
Թեստը լրացնելու համար անհրաժեշտ է մոտ 10 րոպե: Խնդրում ենք լինել հնարավորինս անկեղծ, որպեսզի ըստ արդյունքի կարողանանք առաջարկել Հիմնադրամի ծրագրերից քեզ համար լավագույնը։
Վերհիշելով վերջին ժամանակներում քո ամենածանր սթրեսային փորձառությունը՝ խնդրում ենք ուշադիր կարդալ ստորև ներկայացված հարցերը և գնահատել, թե որքանով է յուրաքանչյուր խնդիր անհանգստացնում քեզ ներկայում:
Սեղմելով «Անցիր թեստը» կոճակը՝ դու տալիս ես Տեղեկացվածության համաձայնագրի կետերին քո համաձայնությունը։
Դեպրեսիայի մակարդակի գնահատում
Մշտական տխրություն, անհանգստության և թախիծի զգացում, կյանքի հանդեպ հետաքրքրության և հաճույքի կորուստ, էներգիայի բացակայություն, մահվան և ինքնավնասման մասին մտքեր…Սրանք դեպրեսիայի առաջին նախանշաններն են:
Դեպրեսիան ախտորոշում է, որի առաջացման պատճառները տարբեր են: Դեպրեսիայի կարող են հանգեցնել ուժեղ սթրեսը, տրավմատիկ իրադարձությունները (պատերազմ, հարազատի կորուստ, երկրաշարժ, ավտովթար, բռնություն և այլն), քրոնիկ հիվնանդությունները, օրգանիզմում հորմոնալ փոփոխությունները, ալկոհոլի և թմրանյութերի օգտակործումը, սոցիալական մեկուսացվածությունը և այլն:
Դեպրեսիայի ախտորոշումն իրականացնում է մասնագետը՝ հաշվի առնելով ախտանիշերի տևողությունն ու ինտեսիվությունը, բայց մարդու դեպրեսիվ վիճակի մասին առաջին պատկերացումը կարելի է կազմել նաև Դեպրեսիայի ինքնագնահատման Ցունգի սանդղակի օգնությամբ:
Անորոշության նկատմամբ վերաբերմունքի գնահատում
«Անորոշության անտանելիությունը» կամ «Անորոշության նկատմամբ անհանդուրժողականությունը» անհատի հակումն է՝ անընդունելի համարելու բացասական իրադարձության հավանականությունը՝ անկախ դրա տեղի ունենալու հավանականությունից: Սույն կարճ հարցարանը բաղկացած է երկու խումբ հարցերից և նպատակ ունի նախնական գնահատել, թե ինչ դեր ունի ապագայի նկատմամբ անորոշությունը Ձեր կյանքում։ Հարցերի մի մասը (1, 2, 4, 5, 8, 9 եւ 11) կյանքում կանխատեսելիության մակարդակն ավելացնելու համար ակտիվ քայլեր անելու հակվածության մասին են, իսկ մյուս մասի (3, 6, 7, 10, 12) պատասխանները հուշում են, թե որքանով է հավանական անորոշության հետեւանքով պարզապես տկարանալը կամ «հանձնվելը»։
Որքան բարձր է Ձեր թվային արդյունքը, այդքան ավելի մեծ է հավանականությունը, որ կյանքի բնական անորոշությունները կարող են բացասական դեր ունենալ Ձեր ապագայի և դրա վերաբերյալ այսօր որոշումներ կայացնելու հարցում։
«Անորոշության անտանելության» (Intolerance of Uncertainty Test (IUT)) թեստը մշակել են դոկտոր Միշել Դյուգան և դոկտոր Ռոբերտ Լադուսյորը 2002 թվականին։ Նախորդ երկու տասնամյակի ընթացքում այս թեստի արդյունքների վստահելիությունը ապացուցվել է տասնյակ երկրներում։
Տագնապայնության գնահատում
Տագնապը մեր օրգանիզմի արձագանքն է անորոշ կամ անհայտ իրավիճակներում։ Կյանքի ընթացքում տագնապի զգացում ունենում են բոլոր մարդիկ: Ուժեղ սթրեսային իրադարձություններից հետո առաջացող տագնապի կամ վախի զգացումը մեր օրգանիզմի առողջ արձագանքն է աննորմալ իրադարձություններին, սակայն պետք է հիշել, որ սթրեսային իրադարձությունից մեկ կամ երկու ամիս հետո ուժեղ տագնապի ու վախի զգացում չպետք է լինեն, իսկ եթե կա, ապա խորհուրդ է տրվում դիմել մասնագետի: Մինչև մասնագետին դիմելը՝ տագնապի աստիճանը կարելի է հասկանալ նաև Աարոն Բեկի Տագնապի չափման հարցարանը լրացնելով: Այն կօգնի նախնական պատկերացում կազմել Ձեր տագնապի մակարդակի մասին և հասկանալ հետագա քայլերի հաջորդականությունը: