Նորություններ

«Հաջողել» համայնքային առաջին մեծ միջոցառումը՝ ՎանաձորումՎանաձորում կայացավ «Վերականգնման հայկական ճանապարհ» ծրագրի «Հաջողել» համայնքային առաջին մեծ միջոցառումը:
Չորս ժամ շարունակ միջոցառման մոտ 8 տասնյակ մասնակիցները պատմեցին ու քննարկեցին անձնային ու հոգեւոր աճի, խիզախության, դժվարությունները հաղթահարելու ու հաջողելու իրենց պատմությունները:
Լսելով միմյանց եւ ուժ ստանալով միմյանցից՝ «Ամոքվել» եւ «Զորանալ» փուլերի մասնակիցները ու նրանց կողմից հրավիրված հատուկ հյուրերը, Հիմնադրամի մասնագետների օգնությամբ, փորձեցին ձեւակերպել իրենց ապագայի ընդհանուր տեսլականն ու սահմանել դժվարությունները հաղթահարելու եւ ոտքի կանգնելու միասնական բանաձեւը:
Միջոցառման մասնակիցները նշում են, որ անցնելով «Վերականգնման հայկական ճանապարհով» , իրենք կարողացել են բացահայտել իրենց ուժեղ կողմերը, հենվելով իրենց նախնիների պատմությունների վրա՝ գտնել դժվարությունները հաղթահարելու բանաձեւեր, ոտքի կանգնել ու օգնել, որ մյուսներն էլ ոտքի կանգնեն:
Վանաձորում կայացավ «Վերականգնման հայկական ճանապարհ» ծրագրի «Հաջողել» համայնքային առաջին մեծ միջոցառումը: