Դիմակայուն համայնքներ» ծրագրի երկրորդ փուլը մենք ազդարարում ենք Գյումրիում։

Նորություններ

Դիմակայուն համայնքներ» ծրագրի երկրորդ փուլը մենք ազդարարում ենք Գյումրիում։

Մինչև այս կայացած մեր նախորդ ութ համայնքային ժողովների ընթացքում մենք լսել ենք մարդկանց հուզող հոգևոր-հոգեբանական խնդիրները, քննարկել ենք եղած մարտահրավերներն ու դժվարությունները:
«Դիմակայուն համայնքներ» ծրագրի երկրորդ փուլում շարունակում ենք անցկացնել հոգեկրթական ժողովներ՝ ավելի հարստացված ու յուրահատուկ ձևաչափով: Այս փուլում ժողովի մասնակիցներին կներկայացնենք բոլոր այն հոգեբանական խնդիրները, որոնք դուրս են բերվել անցած միջոցառումների ընթացքում և միասին կփորձենք գտնել հնարավոր լուծումները։
Այդ խնդիրները մարդկանց ներկայացնելու համար ընտրել ենք յուրահատուկ մի տարբերակ՝ փոքր ներկայացում։ Այդ ներկայացման «սցենարիստները» մեր Համայնքային ժողովների 500-ից ավելի մասնակիցներն են։